HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ցավում են գյուղական բնակավայրերի անապահով ընտանիքների համար, բայց գումարը չեն տրամադրի

16_06-a_hovsepyan«Մենք դեռ պաշտոնական նամակ չենք ստացել, եւ սա շատ կարեւոր է: Այսօր մենք առաջնորդվում ենք «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի մամլո հաղորդագրությամբ, սակայն մենք պետք է մտածենք, թե ինչ հետեւանքներ կունենա այս քայլը մեր ծրագրերի վրա»,- այսօր «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի շահառուների խորհրդի նիստն այսպես սկսեց գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Նա ներկայացրեց քաղվածք հունիսի 10-ին ՀՄԿ տնօրենների խորհրդի նիստից, որտեղ նշվում է. «Ճանապարհների կառուցման ու վերականգնման ծրագրի ֆինանսավորումը ՀՄԿ-ի կողմից չի վերսկսվի, կասեցումը պայմանավորված է ՀՀ կառավարության գործողություններով, որոնք չէին բխում ժողովրդավարական կառավարման խթանման ՀՄԿ սկզբունքներից»: Այնուհետեւ մեջբերվեց կորպորացիայի գործադիր տնօրեն Ռոդնի Բենտի ափսոսանքը. «Ցավալի է այն, որ ՀՄԿ-ն չի կարող Հայաստանի գործընկերը լինել ճանապարհների կառուցման աշխատանքներում, որն օգուտ կբերեր գյուղական բնակավայրերի անապահով ընտանիքներին, ովքեր մեր բարեկամներն ու գործընկերներն են: Չեմ կարծում, որ Խորհուրդն ապագայում այս հարցին վերստին անդրադարձ կկատարի»: Արա Հովսեփյանը նշեց, որ պաշտոնական նամակը կհասնի Հայաստան եւ պարզ կերեւա, թե ինչ միջոցառումներ է պետք իրականացնել` տեխնիկապես ինչպես են ծրագիրը սառեցնում: Գյուղական ճանապարհների ծրագիրը ընդհանուր ֆինանսավորման 25 տոկոսն էր կազմում` 235 մլն 650 հազար ԱՄՆ դոլարից ծրագրին հատկացված էր 64 մլն ԱՄՆ դոլար: «Անցյալ տարվա սեպտեմբերից մինչեւ այսօր մենք ունենք կառավարությունից ստացված 16.8 մլն դոլար, որը ծախսում էինք ճանապարհաշինարարական աշխատանքները սկսելու համար: Հունիսի վերջին գումարը կսպառվի»: Որպեսզի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցվեն, ըստ տնօրենի, պետք է հայթայթել այլ աղբյուրներ, որոնք կտրամադրեն գումար. «Կիսատ աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելու համար առաջարկություններ ենք արել Կառավարման խորհրդին, նաեւ հանդիպումներ ենք ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում, որը հանդիսանում է կառավարության կողմից լիազոր ներկայացուցիչ: Հիմա հստակեցում չկա, որեւէ բան չի որոշվել: Գյուղական ճանապարհների ընդհանուր ծավալը 272 կմ էր` Հայաստանի գրեթե բոլոր մարզերը: Ծրագրի մեծ բլոկը` ոռոգումը, որին հատկացրել ենք 115 մլն դոլար, իր հունով շարունակվում է, կան դժվարություններ, որոնք կապված են նախագծային փուլի հետ»: Ինչպես ներկայացրեց Հովսեփյանը, դեռեւս ուժի մեջ է 17 պոմպակայանների վերանորոգման մրցույթը` վերջնաժամկետը հուլիսի 14-ը, 4 ինքնահոս համակարգերի մրցույթը` վերջնաժամկետը հուլիսի 22-ը, զուգահեռ պատրաստվում են 4 մայր ջրանցքների շինարարության մրցութային փաստաթղթերը, նաեւ` 27 համայնքում 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքները. «Ջրից դեպի շուկա ծրագրի շրջանակներում սկսել ենք վարկային ծրագրի 2-րդ փուլը: Մենք մինչեւ այսօր չենք քննարկել վերոնշյալ ծրագրերի կասեցման կամ այլ հարց, միշտ քննարկվել է ճանապարհների հարցը, իսկ ինչ պատճառով` չեմ կարող ասել»: «Դրամի արժեզրկումը արդյոք չի ենթադրում, որ տրամադրված գումարից ավելացումներ են լինելու, ինչ ձեւով են ծախսվելու դրանք» հարցին Հովսեփյանը պատասխանեց. «Միգուցե թանկացումներ էլ են տեղի ունեցել: Մինչեւ մենք չունենանք մրցույթ հաղթող կազմակերպություններ, որոնց հետ պայմանագրեր կկնքենք, չենք հասկանա` ինչքան ազատ գումար ունենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter