HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 տարի ազատազրկում` քվեարկության արդյունքները կեղծելու համար

ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ 2009 թվականի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, կայացրել է դատավճիռ: Նորիկ Եղիազարյանը և Արմեն Օհանյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը») և դատապարտել ազատազրկմանª յուրաքանչյուրին 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացությանª Ն. Եղիազարյանը և Ա. Օհանյանը մեղադրվում էին այն բանում, որ հանդիսանալով Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ձևավորված թիվ 8 ընտրատարածքի 5-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, սույն թվականի մայիսի 31-ին թվով 16 ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեատուփերի մեջ անձամբ չգցելու հանգամանքից օգտվելովª քվեաթերթիկները պատճենահանալու միջոցով քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածը նախատեսում է գործի դատական քննության արագացված կարգի կիրառում, եթե ամբաստանյալի կողմից այդ մասին կամավոր ներկայացվում է միջնորդություն: Միջնորդության ներկայացումը նշանակում է, որ ամբաստանվող անձը համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ, խորհրդակցել է իր պաշտպանի հետ և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները: Գործը քննող դատարանը, արագացված կարգով դատական քննություն անցկացնելիu, քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով uահմանված հետազոտություն չի կատարում, սակայն ուuումնաuիրում է ամբաuտանյալի անձը բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիu դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեuված առավել խիuտ պատժի երկու երրորդը, իuկ եթե առավել խիuտ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցա•ործության համար նախատեuված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter