HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորոգված հանրակացարան` Բժշկական համալսարանի ուսանողների համար

16_06-medical-universityՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանի` Զեյթուն ուսանողական ավանի վեցերորդ մասնաշենքի բացմանը։ Վարչապետը շրջել է հիմնովին վերակառուցված մասնաշենքում, որը Բժշկական համալսարանին է տրամադրվել կառավարության որոշմամբ` բուհին նախկինում պատկանող յոթերորդ մասնաշենքի փոխարեն։ Տիգրան Սարգսյանն արդարացված է համարել կառավարության որոշումը` նշելով, որ կարեւորը ուսանողների գնահատականն է։ «Կարծում եմ, որ մեր սերնդի ուսանողներն, ովքեր ապրել են հանրակացարանում, միայն կերազեին նման պայմանների մասին։ Ես Լենինգրադում ապրել եմ հանրակացարանում, եւ այսպիսի պայմանների երբեւիցե չեմ հանդիպել։ Տպավորիչ է այն, ինչ այսօր տեսանք։ Սա մեր ուսանողների համար հնարավորություն կստեղծի, որպեսզի ամբողջությամբ տրվեն գիտությանը, սովորելուն, գիտելիքին»։ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է շենքային պայմաններին, եղել է նաեւ միջազգային փոխանակման ծրագրերով Հայաստան ժամանած ուսանողների, դասախոսների, հյուրերի համար նախատեսված հյուրանոցային հարկաբաժնում։ Հանրակացարանը հագեցած է տեխնիկական միջոցներով, անվտանգության համակարգով։ Ներկայումս բուհի տրամադրության տակ են ուսանողական ավանի հինգերորդ եւ վեցերորդ մասնաշենքերը` մոտ 300 սենյակներով եւ ավելի քան 600 ուսանողի կենցաղի կազմակերպման հնարավորություններով։ Շենքը հիմնանորոգվել է բուհի` վճարովի համակարգից առաջացած միջոցներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter