HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարազատ հոգիներ

CHIՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` նախագահ վերընտրվելու առթիվ: Դրանից ընդամենը մի քանի ժամ անց հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները համաձայնել են քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել: «ՉԻ» - Իրանում նախագահական ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում առնվազն յոթ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ: Այնպես որ, ըստ էության, Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե շնորհավորեր Մահմուդ Ահմադինեժադին, այլ «իր զորակցությունը հայտներ» նրան և նույնիսկ փորձի փոխանակման կարգով որոշ խորհուրդներ տար: Ի վերջո, եթե 15 միլիոնանոց Թեհրանում յոթ մարդ է զոհվում, իսկ մեկ միլիոնանոց Երևանում 10 մարդ, դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի «սկզբունքային և վճռական գործիչ է», հետևաբար` գոնե այս ոլորտում կարող է իրեն ավագ եղբոր պես պահել: Ինչ վերաբերում է ձայների վերահաշվարկին, ապա այս հարցում Իրանի իշխանություններն իսկապես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն` մերոնց հասնելու համար: Չնայած` դեռ չի իմացվի: Մեկ էլ տեսար` վերահաշվարկից հետո Ահմադինեժադի ձայներն ավելացան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter