HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-չինական կաուչուկի գործարանի փորձարկումը սկսվել է

AzgՉինաստանում կառուցվող, շուրջ 100 հա զբաղեցնող կաուչուկի հայ-չինական գործարանում արդեն սկսվել են տեղային փորձարկումները: Շինմոնտաժային աշխատանքներն ավարտվել են: «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասյանի փոխանցմամբ` տեղային փորձարկումներին կհաջորդի ամբողջական փորձարկումը: Հայ-չինական գործարանի կառուցման ծրագրի ողջ արժեքը, Ա. Սուքիասյանի տեղեկացմամբ` ավելի քան 140 մլն դոլար է:

Գործարանի 40 տոկոսի բաժնետերը Հայաստանն է, 60 տոկոսինը` Չինաստանը: Հայաստանի հիմնական ներդրումն այս ծրագրում մտավոր սեփականությունն է` կաուչուկի արտադրման նոր տեխնոլոգիաների առումով, որոնք ապահովում են արտադրության բարձր անվտնագություն և անթափոնություն: Ակնկալվում է, որ նախնական շրջանում գործարանը տարեկան շուրջ 30 հազար տոննա կաուչուկ կարտադրի: Ըստ Ա. Սուքիասյանի` կան նաև արտադրության ծավալների ավելացման հեռանկարներ` կապված պահանջարկի հետ: Գործարանի արտադրանքն ամբողջապես պետք է սպառվի Չինաստանում:

Ամերիկյան ընկերություններն ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի

Անգլիական և ամերիկյան վեց խոշոր ընկերություներ քարոզչություն են ծավալել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի վավերացման դեմ: Ստորև թարգմանաբար ներկայացմում ենք «Ասոշիեյթեդ պրեսի» հրապարակումը «Նյու Յորք թայմսի» հունիսի 13-ի համարում: Կորպորատիվ Ամերիկան սովորաբար քարոզիչների է վարձում հարկերի և առևտրի վերաբերյալ հարցերում Կոնգրեսում ճնշում բանեցնելու համար: Բայց այս անգամ մի փոքր անսովոր (ոմանց բնութագրմամբ` նաև ռիսկային) քայլ կատարելով զինամթերքի արտադրության հինգ կապալառուներ և էներգիայի շահագործման մեկ ընկերություն վիճարկում են, թե արդյոք մոտ մեկ դար առաջ Թուրքիայի մեկ միլիոն հայերի կոտորածը պե՞տք է որակել ցեղասպանություն: Այդ վեց ընկերությունները սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որը Միացյալ Նահանգների գլխավոր ռազմավարական դաշնակիցն է Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարելու իր ջանքներում: Նրանցից ոչ մեկն իր դիրքորոշումը չէր բարձրաձայնել Ներկայացուցիչների պալատի որոշման վերաբերյալ, բայց արդյունաբերության վերլուծողների և ուրիշների կարծիքով` նրանք քարոզարշավ են մղել ընդդեմ այս բանաձևի` ցույց տալու համար, որ պաշտպանում են Թուրքիային` զենքի և այլ արդյունաբերական արտադրանքների իրենց կարևոր շուկային: BAE System Inc-ը, Goodrich Cor.-ը, Northrop-ը, Grumman Corp-ը, Raytheon co-ն, United Technologies Corp-ը և էներգաարդյունաբերող Chevron Corp-ը 14 միլիոն դոլար են ծախսել` այս տարվա առաջին քարորդում Կոնգրեսում քարոզչություն ծավալելու համար: Բացի ցեղասպանությունից քարոզչությունն ընդգրկել է նաև Պենտագոնի ծախսերը, կլիմայի փոփոխությունները, հարկերը և այլն: «Յունայթեդ թեքնոլոջիզ» ընկերությունը, որը «Սիկորսկի» տեսակի ուղղաթիռներ է վաճառում Թուրքիային, հայտնել է, որ օրենսդիրներին տեղեկություններ է տրամադրել, որպեսզի «նրանք ավելի լավ հասկանան, թե ինչ է նշանակում միջազգային առևտուր և նրանում ընդգրկված ազգային անվտանգություն հասկացությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter