
Կոնստանդնուպոլիսի Հայոց Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի առողջական վիճակի վատացման պատճառով պարտականությունը կատարել չկարողանալու համար Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշել է փոփոխություն մտցնել «Պատրիարքի ընտրության կանոնադրության» մեջ և «համապատրիարքի» պաշտոն սահմանել:
Թուրքիայի կառավարությունը բավարարել է այդ մասին պատրիարքարանի ներկայացրած դիմումը և թույլատրել փոփոխություն մտցնել նախարարների խորհրդի կողմից 1961 թվականից գործող «Պատրիարքի ընտրության կանոնադրութան» մեջ:
Փոփոխությունից հետո թուրքահայության 85-րդ պատրիարքը պետք է ընտրվի «համանախագահի» կարգավիճակով: Այդ կերպ ընտրված անձին կթույլատրվի կրել Պատրիարքի հագուստները: Սակայն Մեսրոպ Բ-ն նույնականության մեջ կպահպանի առաջնային իր դիրքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել