
Մարտի 1-ի զոհեր Գոռ Քլոյանի, Դավիթ Պետրոսյանի, Սամվել Հարությունյանի և Տիգրան Խաչատրյանի ծնողները երեկ, ժամը 10-ից հավաքվել էին ԵԽ տեղեկատվական գրասենյակի առջև և փորձում էին հանդիպել ԵԽԽՎ համազեկուցողներին: Սակայն գրասենյակի աշխատակիցները տեղեկացրին, որ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն պաշտոնյաների և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումների են:
Զոհերի ծնողները նամակ փոխանցեցին, որով համազեկուցողներին խնդրում էին հանդիպել իրենց հետ: Նրանք պահանջում են ստեղծել նոր փաստահավաք խումբ, որտեղ ընդգրկված կլինեն նաև միջազգային փորձագետներ, քանի որ Փաստահավաք խմբի լուծարումից հետո հույս չունեն, թե քննչական մարմիններն ու ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կբացահայտեն 10 հոգու սպանության հանգամանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել