HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարություն հանցագործության մասին

HJՄարտի 1-ի իրադրաձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն երեկ սենսացիոն տվյալ է հրապարակել: Նա լրագրողներին պատմել է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեկոտի և Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ նրանք հետաքրքրվել են, թե արդյոք ՀՀ ոստիկանությունը Նիկոյանին տրամադրե՞լ է լրագրողներից մարտի 1-ի առավոտյան առգրավված տեսանյութերը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների ջարդի ժամանակ դեպքի վայրում մի քանի լրագրողներ նկարահանել են իրադարձություները, սակայն ոստիկանները հենց տեղում առգրավել են տեսաերիզները: Ըստ Նիկոյանի` այդ տեսագրություների վերաբերյալ համազեկուցողների հարցին ինքը պատասխանել է. «Ես ասացի, որ, այո, ես պահանջել եմ դրանք (տեսանյութերը), բայց դրանք, ցավոք սրտի, ոչնչացվել են հենց տեղում»: Իհարկե, միայն այն հանգամանքը, որ ինչ որ մեկը մարտի 1-ի վերաբերյալ ապացույցներ է ոչնչացրել, ինքնին հանցանք է: Սակայն առավել կարևոր է այն հանգամանքը, որ Նիկոյանը, իրենից անկախ, խստովանել է մի բան, որը մինչև օրս իշխանությունները փորձել են հերքել. ոստիկանությունը մինչ այս միշտ հերքել է մարտի 1-ին լրագրողներից տեսանյութեր առգրավելու փաստը: Այսինքն` Նիկոյանը գործնականում ոստիկանության կողմից կատարած կրկնակի հանցանքի մասին է հայտնել: Նախ` հաստատել է, որ ոստիկանները հանցանք են գործել և անօրինական ձևով լրագրողներից տեսանյութեր են առգրավել` խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը, այնուհետև հանցանք են գործել` ոչնչացնելով առգրավված նյութերը: Վերադարձրին Արտաշատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորների և Գազի Հովոյի միջև տեղի ունեցած բախումից հետո ոստիկանություն էին տարվել Գազի Հովոյին պատկանող տաքսի ծառայության մեքենաները, իսկ ծառայությունը փակվել էր: Փակվել էր նաև Գազի Հովոյի գազալցակայանը: Երեկ Արտաշատից մեզ փոխանցեցին, որ ոստիկանությունը, ի վերջո, վերադարձրել է ծառայության 11 մեքենաները, իսկ գազալցակայանը բացվել է: Գազի Հովոն, սակայն, փախուստի մեջ է: Հույժ գաղտնի Սերժ Սարգսյանը երեկ համաներման մասին առաջարկ է ուղարկել Ազգային ժողով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ժորժ Կոլոմբիեի հետ հանդիպումից ընդամենը կես ժամ առաջ: Հովիկ Աբրահամյանը որոշել է հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որտեղ կքննարկվի համաներման նախագիծը: Մինչ այդ սույն նախագիծը քննարկվելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում: Մեզ հայտնի դարձավ, որ պետաիրավականում համաներման նախագիծը քննարկվելու է փակ ռեժիմով և լրագրողները չեն կարող ներկա լինել: Նախագիծը պահվում է հույժ գաղտնի: Այն, որ նախագիծն ԱԺ է ուղարվել համազեկուցողների հետ հանդիպումից կես ժամ առաջ, արդեն թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները որոշել են հերթական շոուն սարքել ԵԽԽՎ նստաշրջանից առաջ` դրանում ներգրավվելով նաև Պրեսկոտին ու Կոլոմբիեին, իհարկե, ոչ նրանց կամքին հակառակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter