
«Հանգամանքը, թե որ ուժը ընտրությունների արդյունքում ինչ քվե ստացավ, չի կարող ազդել քաղաքական դիրքորոշումների վրա, չի կարող քաղաքական հետևանքներ ունենալ»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Դե, իհարկե, ընտրություններ էին, վերջացան-գնացին: Ի՞նչ քաղաքական հետևանքներ, ի՞նչ բան: Ի՞նչ կապ ունի, թե որ կուսակցությունը քանի տոկոս է ստացել, կամ ո՞վ է տեսել, որ ընտրությւոննները քաղաքական հետևանքներ ունենան: Հայաստանում դրանք, որպես կանոն, քրեական և սոցիալ-տնտեսական հետևանքներ են ունենում:
Քրեական` այն առումով, որ ցանկացած ընտրություններ ուղեկցվում են քրեական հանցագործություններով, և սոցիալ-տնտեսական, որովհետև ցանկացած ընտրություններից անմիջապես հետո «հաղթող կողմը» կտրուկ քայլերի է դիմում`ծախսած գումարները շատ արագ վերադարձնելու համար, ինչի հեևանքով էլ մարդկանց սոցիալական վիճակը կտրուկ վատանում է:
Այնպես որ, Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, իրավացի է: Մանավանդ որ մայիսի 31-ին տեղի ունեցածն ինչ ասես կարելի է անվանել, բացի ընտրություններից: Այ, եթե իսկապես ընտրություններ լինեին, դրանք հաստատ քաղաքական հետևանքներ կունենային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել