HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրը վաճառել է երեխային

Օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Գուգարքի բաժի աշխատակիցները, երեխա վաճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 25-ամյա Նարինե Ջ.-ին: Պարզվել է, որ վերջինս դեռևս հղիության ընթացքում նախնական համաձայնության է եկել Աշիկ Հ.-ի հետ` ծննդաբերելուց հետո 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառել իր նորածին երեխային: Այս տարվա մարտի 3-ին ծննդաբերելուց հետո Նարինե Ջ.-ն մարտի 8-ին իր նորածին դստերը` Անուշ Ջ.-ին, հանձնել է Վանաձոր քաղաքի մանկատուն, ինչի դիմաց Աշիկ Հ.-ից մինչ օրս մաս-մաս ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 200 հազար դրամ, իսկ պայմանավորված գումարի մյուս մասը Աշիկ Հ.-ն պարտավորվել է վճարել երեխային երրորդ անձանց կողմից որդեգրելուց հետո: «Ձեռնարկվում են միջոցառումներ Աշիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter