HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է Պատրիկ Արապյանի բողոքի քննարկումը

p-arapyanՀունիսի 15-ին Թբիլիսիի քաղաքացիական վարչական դատարանում կայացել է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի դիմումի մերժման վերաքննիչ բողոքի քննարկումը: Պատասխանող կողմը` դատախազությունը, «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի շահերը պաշտպանելու կապակցությամբ Պատրիկ Արապյանի դիմումի մերժումը Արդարադատության նախարարության կողմից պատճառաբանել է նրանով, որ նոր փաստաբանի ներգրավումն անհարկի ձգձգելու էր Չախալյանների գործի քննությունը: Պատրիկ Արապյանի շահերը դատարանում ներկայացնող Նինո Անդրիաշվիլին նշել է, որ Չախալյանների դատավարությունները մշտապես անհարկի ձգձգվում էր, և դա չէր կարող մերժման հիմք դառնալ: Փաստաբանը հավելել է, որ եթե հիմա էլ հաստատեն Պատրիկ Արապյանին` որպես Չախալյանների շահերի պաշտպան, նա կարող է մասնակցել Վերաքննիչ դատարանում սկսվելիք` Վահագն Չախալյանի նկատմամբ կայացրած առաջին ատյանի դատավճռի բողոքարկման պրոցեսին: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը տեղեկացրեց, որ դատարանը վերցրել է Առաջին ատյանի դատավճիռը, որպեսզի ուսումնասիրի և հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 30-ը: Նույն օրը դատավորը նաև հրապարակելու է որոշումը: Հիշեցնենք, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն այս տարվա փետրվարի 16-ին, առանց որեւէ պատճառաբանման, հրաժարվել էր գրանցել Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ Պ. Արապյանին` որպես Չախալյանների պաշտպան: Վահագն Չախալյանի նկատմամբ առաջին ատյանի դատավճռի բողոքարկումը Վերաքննիչ դատարանն արդեն վարույթ է ընդունել, սակայն նիստը դեռ չի նշանակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter