HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Սերտացնել հարաբերությունները Մերձավոր Արեւելքի հետ եւ վերաբնակեցնել ազատագրված տարածքները

Խորհուրդ են տալիս քաղաքագետն ու հոգեբանը «Արմատ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը եւ հոգեբան Ալբերտ Նալչաջյանը այսօր խոսեցին նաեւ Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին: «Մենք քիչ ենք աշխատում Մերձավոր Արեւելքի ուղղությամբ: Այն ջանքերը, որ թափում են եվրոպաներում` քաղաքական իմաստով, եթե դրա կեսը թափեն Մերձավոր Արեւելքում, որ մեր բնական միջավայրն է, վստահ եղեք, որ խնդիր չի լինելու»,- կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` անդրադառնալով Սիրիայի նախագահի այցին Երեւան: Նա գտնում է, որ Արաբական աշխարհը մեզ բարեկամ է, իսկ Սիրիայի հարաբերությունների ջերմացումը Թուրքիայի հետ ելնում է Գոլանի բարձունքների շուրջ Իսրայելի հետ ունեցած տարաձայնություններից, եւ եթե Սիրիան հանդես գա որպես միջնորդ, Հայաստանը չի տուժի. «Լավ աղջիկ ով ունենում է, միջնորդները շատանում են: Հիմա Հայաստանը ուժեղ է, բոլորը ուզում են միջնորդ լինել»: Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ գտնում է, որ պետք է իմանալ, թե ինչ սկզբունքների համաձայն են միջնորդներն ուզում բարելավել հարաբերությունները. «Բարեկամ միջնորդները մեզ ձեռնտու են, թող միջնորդներ լինեն, բանակցությունները երկարեն, գուցե այդ ընթացքում հայկական երկու պետությունների ղեկավարները իմաստուն որոշումներ կայացնեն, օրինակ` վերաբնակեցնեն ազատագրված տարածքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter