HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պետական բոլոր կառույցներում նշանակել տեղեկատվության հարցերով պատասխանատուներ

Այսօր կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկատվություն է տարածել, որում նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց հիշեցվում է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի պահանջով անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր կառույցներում նշանակել տեղեկատվության հարցերով պատասխանատու անձի` ապահովելու տեղեկությունների տրամադրման մատչելիությունը եւ հրապարակայնությունը: Սա նշանակում է, որ շուտով վերոնշյալ բոլոր կառույցներում նոր աշխատատեղեր կբացվեն եւ տեղեկատվության հարցերով պատասխանատուներ կլինեն: Սա հարցի մի կողմն է, իսկ առավել կարեւորն այն է, որ փորձ է արվում ավելի մեծ տեղ տալ հրապարակայնությանը: Սա գուցե եւ պայմանավորված է նրանով, որ իշխանությունները կարիք ունեն հասարակությանը հնարավորինս տեղեկացնել նոր ծրագրերի մասին, ինչը շահավետ է նաեւ նրանց համար: Իսկ որ հասարակությանը տեղեկատվությունը ոչ պատշաճ մակարդակով է հասնում, դա խոստովանում են նաեւ իշխանությունները: Հաջորդ քայլը երեւի կլինի այն, որ նույն կառույցները պաշտոնական կայքէջեր ստեղծեն, չնայած որ ոմանք արդեն իսկ սկսել են այդ աշխատանքները: Այժմ իրենց կայքէջերն են պատրաստում ունենալ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունը, Արցախի հանրային հեռուստատեսությունը եւ մի շարք այլ կառույցներ, այդ թվում նաեւ Ազգային ժողովը: Կայք ստեղծելու մասին Ազգային ժողովը հայտարարել է դեռեւս 10 տարի առաջ, սակայն մինչեւ հիմա այն պատրաստ չէ: Ամեն անգամ բարձրացված հարցին, թե երբ է վերջապես ԱԺ-ն կայք ունենալու` հնչում է «շուտով» պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter