HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջեւանի քաղաքապետը կհարցաքննվի հաջորդ նիստին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Իջեւանի քաղաքապետարանի հայցի քննությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության, որն սկսվել էր անցյալ տարի: Դատական համակարգում կատարված վերջին փոփոխությունից հետո փոխվեց նաեւ հայցը քննող դատարանը, եւ Կենտրոնի դատարանը ստանձնելով քաղհայցի վարույթը, ըստ էության, նախագահող դատավոր Ռուբիկ Ափինյանի գլխավորությամբ վերսկսեց դատաքննությունը:  Իջեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գեւորգ Դավթյանն այսօր կրկին դատարանում պնդեց ամբողջությամբ հերքել «Սպիտակ լիճ» կոչվող ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանմանը վերաբերող «Հետքի» Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանի երեք հոդվածները: Իբրեւ վկա դատակոչված էին Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ հոդվածի հեղինակ Ոսկան Սարգսյանը: Քաղաքապետը չէր ներկայացել դատական նիստին, եւ դատավարության մասնակից կողմերը հնարավորություն ունեցան հարցաքննելու միայն Ոսկան Սարգսյանին: Քաղաքապետարանի ներկայացուցչի հրապարակումներից առանձնացված փաստարկներից որեւէ մեկի հավաստի լինելը չհաստատվեց: Լրագրողը փաստեց, որ հոդվածում ներկայացված բոլոր մտքերն ու փաստերը շարադրել է իրավասու մարմիններին ուղղված գրությունների պատասխանների եւ իր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Հավաքած փաստարկներն իրեն հնարավորություն են տալիս համապատասխան մեկանաբանություններ ու կարծիքներ արտահայտել հրապարակման մեջ եւ դրա իրավունքն ինքն ունի իբրեւ լրագրող: Դատական հաջորդ նիստում, որը տեղի կունենա հունիսի 30-ին, դատավարության կողմերը պետք է հարցաքննեն Իջեւանի քաղաքապետին, որը դատական հայցը ներկայացրել է իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter