HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանին 48, իսկ Ղարաբաղին 10 մլն դոլարի օգնություն

AzgԵրեկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2010 թ. երկրի բյուջեի արտաքին գործղությունների հատկացումները: Հայաստանի համար նախատեսված հատկացումներն ավելացել են` հասնելով 48 մլն դոլարի, ռազմական ծախսերի համար կտրամադրվի 3 մլն դոլար, իսկ 450 հազար դոլարն էլ կտրամադրվի ռազմական կրթության համար: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը իր բյուջեում 10 մլն դոլարի չափով օգնություն է նախատեսել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի հայկական հանրագումարը: Հիշեցնենք, որ, ըստ Սպիտակ տան ներկայացրած բյուջեի, Հայաստանի համար նախատեսված էր միայն 30 մլն դոլարի օգնություն, իսկ ԼՂՀ-ին ընդհանրապես օգնություն չէր նախատեսված: Փաստորեն, հայկական լոբբիստական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ավելացնել թե ՀՀ-ին եւ թե ԼՂՀ-ին տրամադրվելիք օգնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter