HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլի գործիք է հորինում

CHI«Կառավարությունը նպատակ ունի այնպիսի գործիքներ հորինել, որոնք կբարձրացնեն հարկերի հավաքագրման աստիճանը»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «ՉԻ» - Լրացուցիչ «գործիքներ հորինելու» կարիք չկա: Դեռեւս տասնամյակներ առաջ Կալաշնիկով ազգանունով մի ռուս կոնստրուկտոր շատ լավ «գործիք» է հորինել եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ճիշտ կանի, եթե հենց այդ գործիքի օգնությամբ էլ բարձրացնի հարկերի հավաքագրման աստիճանը: Թե չէ «պապական մեթոդներն» իսկապես հնացել են. գործարարների ձեռքերը ոլորել, քացով խմել երիկամներին, հարդուկով վառել... Պետք է գործել ժամանակին համընթաց: Իսկ եթե ավելի լուրջ, ապա զավեշտն այն է, որ կառավարության ուշքն ու միտքը, փաստորեն, եղած բիզնեսից ավելի շատ հարկեր հավաքագրելն է, եւ ոչ թ այդ բիզնեսի աճի համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Հասկանալի է, որ գյուղացին, օրինակ, կով է պահում կաթի համար: Բայց եթե այդ նույն գյուղացուն օչական ոչ թե տաս լիտր կաթ է պետք լինում, այլ քսան, նա ոչ թե «նոր մահակ է հորինում» ու փորձում դրանով «բարձրացնել կաթնատվության աստիճանը», այլ մտածում է կովերի քանակը ավելացնելու մասին: Իսկ «մահակները», որպես կանոն, հակառակ արդյունքն են տալիս: Առաջին շոշափելի արդյունքը Բելառուսում ներդրումներ կատարել ցանկացող հայ գործարարների համար «նույնիսկ ավելի լավ պայմաններ կստեղծվեն, քան Հայաստանում», Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «ՉԻ» -  Նկատենք, որ Հայաստանի համեմատ ավելի լավ պայմաններ ստեղծվելու համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի: Հայ գործարարները կարող են աչքերը փակել, մատը դնել քարտեզի ցանկացած կետի վրա և համոզված լինել, որ այնտեղ բիզնեսի համար պայմաններ շատ ավելի բարենպաստ են: Խնդիրը, սակայն, բոլորովին այլ է: Տեսեք` արդեն մի տարուց ավելի է, ինչ Սերժ Սարգսյանը համարյա արցունքն աչքերին աղաչում է, որ «աշխարհասփյուռ հայերը» ներդրումներ կատարեն Հայաստանում: Եվ ահա առաջին շոշափելի արդյունքը. Հայաստանի ամենախաշոր գործարարներից մեկը մեկնում է Բելառուս և այդ երկրի նախագահի հետ քննարկում տեղում բիզնեսի ծավալելու  և արտադրություններ կազմակելպելու հնարավորությունները: Եթե Սերժ Սարգսյանին այս արդյունքը ոգևորում է, կարող է շարունակել նույն ձևով: Մեկ էլ տեսար` տնտեսույթունը պատահաբար ոտքի կանգնեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter