HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծել են կալանավորին

Aravot«Առավոտի» տեղեկություններով` անցյալ շաբաթ ծեծի է ենթարկվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հարութիկ Հակոբյանը: Ըստ շրջանառվող լուրերի` «օպեր Աղասիկի» ուղեկցությամբ տեղի «զոն նայողները»` դատապարտյալներ Ռուբո Գրիգորյանը (մականունը` Աբովյանիցի Ռուբո) եւ Ռուբեն Գասպարյանը, մտել են կալանավորի խուց եւ ծեծել նրան: Թե ինչպես են դատապարտյալները հայտնվում կալանավորի խցում, դա էլ խոսակցության թեմա է: Առավոտի աղբյուրի փոխանցմամբ` պատճառը եղել է այն, որ կալանավորը դրսից ստացած 10 հեռուստացույցները որոշել է բաժանել իր ընտրած խցերում: Դա զայրացրել է «զոն նայողներին», որոնցից մեկը` Աբովյանցի Ռուբոն, վեց ամիս է, որ գտնվում է «սանչաստում»` իր սեփական բանալիով բացել-փակելով բուժմասի դուռը: Հարութիկը աչքի շրջանում ստացել է կապտուկներ: Այդ մասին տեղյակ է հիմնարկի պետը: Արդարադատության ՔԿՀ-ն ոչ հաստաեց, ոչ հերքեց այս տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter