Ի՞նչ փոխվեց
Երեկ վերջապես հայտնի դարձան երկար սպասված համաներման դրույթները: Անշուշտ, փաստաթուղթն կարող է ավելի վատ լինել, ասենք` տարածվեր բոլորի, բայց ոչ քաղաքական գործիչների վրա: Իշխանությունը հերթական անգամ օգտվեր ուժի, ցինիզմի, չկոտրվելու իր զինանոցից:
Բայց կարող էր ավելի մարդասիրական եւ մեծահոգի լիներ: Կարող էր միանգամից մի հարվածով կտրել այս գորդյան հանգույցը եւ ազատվեր քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից:
Չարեց: Նահանջի ճանապարհներ թողեց, նեգության տարրեր մտցրեց այս ակտի մեջ: Այնպես արեց, որ իր դեմ ելած մարդկանց գլխին վտանգը կախված թողնի, նաեւ, եթե հնարավոր է, նրանցից մի քանիսին ցուցադրաբար պատժի: Չէ՞ որ նրանցից մի քանիսի դատավճիռները դեռ արձակված են եւ հնարավոր է` դրանք գերազանցեն 5 տարվա պատժաչափը, ուստի եւ չընկնեն համաներման տակ:
Մյուս կողմից` ակնհայտ է, որ քայլն դրսից պարտադրված է, ինչը նշանակում է, որ մարդասիրությունն ու Սերժ Սարգսյանի իշխանությունը զուգահեռ գծերի նման չհատվող եզրույթներ են:
Քայլն արված է ընդամենը դրսի կառույցների կողմից պատժամիջոցների չարժանանալու, այլ ոչ թե սեփական հանրությանը լիցքաթափելու, հասարակական խաղաղվածություն ու հանդուրժողականություն սերմանալու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել