HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծալում» են մարտի 1-ի էջը

168-jamԵրեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փակ նիստում դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին: Նիստից հետո հրապարակվել են որոշ մանրամասներ, որոնցից պարզ է դառնում, որ այս համաներման հիմնական նպատակն իրականում ԵԽ ԽՎ նիստից առաջ եվրոպացիների աչքին թոզի հերթական չափաբաժին փչելն է: Բանն այն է, որ համաներման` ԱԺ-ին ներկայացված նախագծով ազատ են արձակվելու Մարտի 1-ի առնչությամբ ձերբակալված ոչ  բոլոր քաղբանտարկյալները: Երեկվա դրությամբ պար էր, որ ներկայացված նախագծով համաներումը չի տարածվելու առնվազն 15 քաղբանտարկյալների` այդ թվում ` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա, քանի որ նախագծում ընտրողաբար, առանց որեւէ տրամաբանության ներառվել են կամ չեն ներառվել Քրեական օրենսգրքի այս կամ այն  հոդվածները: Ընդ որում,  այդ նախագծում որեւէ հոդվածի առկայությունը կամ մյուսի բացակայությունը քննարկելը անհեթեթություն է: Առաջին հերթին` այն պատճառով, որ դժվար է տրամաբանություն գտնել այն հարցում, թե ինչու է ի սկբանե մեկ քրեական գործով անցնող եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու միջոցով  իշխանության բռնազավթման»  փորձի մեջ մեղադրվող  անձանց մի մասը ազատ արձակվում, մյուս մասը` ոչ: Այդ դեպքում, երբ համաներում հայտարարլու անհրաժեշտությունը իշխանությունների ու նրանց  սպասարկող զանազան խորհուրդների կողմից պայմանավորվում է «հասարակական համերաշխության հաստատման» հրամայականով: Երեկ ԱԺ-ում հավանության արժանացած նախագիծը տեղ-տեղ «համերաշխության հաստատման» առաջարկություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter