HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվեցին

HJԵրեկ ըստ էության հաստատվեցին այն լուրերը, որ Արաբկիրի այլեւս նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի րդին` Ռոբերտ Երիցյանը, կասկածվում է ՀՀ ՊԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կազմակերպված մահափորձին առնչություն ունենալու մեջ: Թերթի տեղկություններով` Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը օրերս հրավիրվել է ՀՀ ԱԱԾ` այս տարվա մայիսի 23-ին Գագիկ Խաչատրյանի դեմ կազմակերպված մահափորձի վերաբերյալ հարցաքննության: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել, որից հետո դիմել է փախուստի: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: վերջին օրերին Ալբերտ Երիցյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, եւ նրա հետ գործնականում անհնար է կապվել: ԱԱԾ-ից եւս առայժմ խուսափում են որեւէ պարզաբանում տալ, ինչը ուղղակի վկայում է այն մասին, որ տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter