HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ

«Վեց տարի է` պայքարում ենք մեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, բայց ոչ մի բան չի օգնում: Մարդիկ փողոցներում են, տուն չունեն»,-ասաց Սեփականության իրավունքի պաշտպանություն հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը: Նա եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները այսօր Կառավարության դիմաց նախաձեռնել էին խաղաղ բողոքի ցույց: Վաչագան Հակոբյանը հիմա բնակվում է զոքանչի մի սենյականոց բնակարանում 6 անձով, այնինչ ժամանակին Պուշկինի փողոցում ունեցել է 5 հարյուր քառակուսի մետր ժառանգություն. «Մեր սեփականությունը գողացել են Ռոբերտ Քոչարյանի եւ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, ով լափեց, հետո էլ տարան Կադաստրի պետ, դա՞ է կադրային քաղաքականությունը: Այսօր էլ բոլորը թքած ունեն մեզ վրա»: Լալայանց 30 տան նախկին բնակիչ Մարիամ Գիշյանն էլ վեց երեխաների հետ այսօր մնացել է դրսում, քանի որ այլեւս գումար չունի բնակարան վարձելու. «Տղաս` Գրիգորը, որ գենոցիդ տեսավ` տրակտորը մտավ տանս մեջ, երեխաներս տանը քնած, հիվանդություն ձեռք բերեց: Ինձ էլ լռեցնելու համար նրան տարան Սովետաշենի բերդ` տաս օրով»: Գրիգորը պետք է զորակոչվի, սակայն, «ո՞վ կտա ինձ հայրենիք, ես էլ նրան կտամ զինվորներ: Թշնամուն զինվորներ չեն տալիս: Երեխաներս ամեն ինչ կորցրել են»: Գոհար Սարգսյանն ու Անահիտ Կիրակոսյանը, որոնց որդիները մահացել են զորամասում, եւս Կառավարության դիմաց էին` իրենց որդիների նկարները պահած: Նրանք  խորհուրդ տվեցին Մարիամին` որդիներին բանակ չուղարկել ցանկացած գնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter