Երկրաշարժը չի կրկնվելու` հայտնում է Սեյսմիկ ծառայությունը
«Երկրաշարժից անմիջապես հետո Հանրապետության տարբեր բնակավայրերում լուրեր են տարածվում, որ սպասվում է ուժեղ երկրաշարժ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ դպրոցականներին տարհանել են դասարաններից` խաթարելով ուսումնական գործընթացը»,-Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ նմանատիպ լուրերն անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից եւ գտնվում է ֆոնային տիրույթում, եւ ոչ մի հիմք չկա խուճապի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել