HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրկիզումներ` շփման գծում 

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հունիսի սկզբից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնց հիմնական պատճառը ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են եւ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմը: ԼՂՀ փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն, համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ-փրկարարական կետեր /հրշեջ մեքենաներով եւ մարտական հաշվարկով/: Ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման եւ մարման, ինչպես նաեւ դրանց կանխարգելման ուղղությամբ: «ԼՂՀ ղեկավարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը»,-նշվում է ԱԳՆ մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter