
Ադրբեջանը և Ճապոնիան կողմ են հանդես գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը: Այդ մասին նշվում է Ադրբեջանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որ տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հաղորդագրության համաձայն` Տոկիոյում Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների հանդիպմանը կողմերը ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության հույս են հայտնել` ընդգծելով իրենց ցանկությունը համատեղ աշխատելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական և ոչ մշտական անդամ-երկրների թվի մեծացման ուղղությամբ:
Հետաքրքրական է, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` «երկու նախարարներն ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում տարբեր ուղիներով, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել