
Նախօրեին Հայաստան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այդպես էլ չի այցելել Ծիծեռնակաբերդ` չնայած դա պետական արարողակարգի ավանդական և պարտադիր կետերից մեկն է համարվում:
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Ծիծեռնակաբերդ չայցելելու նախապայմանը դրել էր սիրիական կողմը, ըստ որի, եթե հայկական կողմը չընդուներ այդ նախապայմանը, ապա ալ-Ասադը ՀՀ չէր գա: ՀՀ իշխանություններն ընդունել են նախապայմանը և առաջին անգամ խախտել արարողակարգը, մի բան, որը կարող էին և չանել: Ի վերջո, ՀՀ-ի համար Բաշար ալ-Ասադի այցը այն աստիճան կարևոր չէր, որ հանուն այդ կարևորության` աչք փակվեր այնպիսի էական փաստի վրա, ինչպիսին Ծիծեռնակաբերդ այցն է:
Բայց ալ-Ասադի այցը կարևոր է եղել հենց Սերժ Սարգսյանի համար, ում օրոք ՀՀ այցելած նախագահների թիվը աչքի չի ընկել իր առատոթյամբ: Այսինքն` ՀՀ եկող ամեն մի նախագահ առիթ է Սարգսյանի համար, որ նա իրեն ևս նախագահ զգա: Ու դրա համար վերջինս, ինչպես երևում է, պատրաստ է ընդունել ցանկացած նախապայման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել