HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը համեստ առաջընթաց է գրանցել

Հունիսի 16-ին  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է թրաֆիքինգի մասին 2009 թ-ի զեկույցը: Զեկույցում արձանագրված է, որ հաշվետու տարում`  2008 թ-ի ապրիլից մինչև 2009 թ-ի մարտը, Հայաստանը համեստ առաջընթաց է գրանցել: ԱՄՆ պետքարտուղարության չորս խմբանոց սանդղակի 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակից (որում գտնվում էր 2005-2008թթ) Հայաստանը տեղափոխվել է երկրորդ խումբ: «Հայաստանը Արաբական միացյալ էմիություններ և Թուրքիա կանանց և աղջիկների թրաֆիքինգի`  կոմերցիոն ու սեքսուալ շահագործման նպատակներով արտահնման սկզբնաղբյուր երկիր է: Հայ տղամարդիկ և կանայք տեղափոխվում և թրաֆիկինգի են ենթարկվում Ռուսաստանում աշխատանքի շահագործման համար,-արձանագրված է զեկույցում,-ոչ կառավարական կազմակերպությունները հայտնում են, որ հայ կանայք նույնպես Թուրքիա են մեկնում և Թուրքիայում աշխատանքային թրաֆիկինգի ենթարկվում: Ուկրաինայի և Ռուսաստանի կանայք էլ թրաֆիքինգի են ենթարկվում Հայաստանում` որպես աշխատուժ: Այն թրաֆիքինգի զոհերը, որոն հայտնվում են Դուբայում, հաճախ Երևանից են ժամանում Դուբայ կամ Ռուսաստանի տարբեր քաղաքներից»: Զեկույցում նշված է, որ թեև Հայաստանը լուրջ քայլեր է կատարում թրաֆիքինգի դեմ պայքարում, այդուհանդերձ ՀՀ կառավարությունն ամբողջովին չի բավարարում թրաֆիկինգի վերացման չափանիշներին: Պետքարտուղարությունը դրական է գնահատել նաև 2006թ-ին գրանցված թրաֆիքինգին առնչվող  կոռուպցիայի գործով  հետաքննության վերսկսումը 2008 թ-ին, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ու թրաֆիքինգի վտանգների մասին հասարակության իրազեկության բարձրացման նպատակով պետության կողմից ֆինանսական միջոցների տրամադրումը: Պետքարտուղարությունը նշել է նաև, որ կառավարությունը 55 հազար դոլար է հատկացրել, որպեսզի աջակցի ՀԿ-ների կողմից առաջարկվող թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ապասարանների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև 7 000 դոլար` թրաֆիքինգի զոհերին բժշկական աջակցություն  ցուցաբերելու համար: Պետքարտուղարությունը նաև առանձնացնում է 2008 թ-ին ընդունված  թրաֆիկինգի զոհերի ուղղորդման ազգային ծրագիրը, բայց ՀՀ կառավարությանը խորհուրդ է տալիս` հետևել միջազգային ոլորտում կիրառվող լավագույն փորձին և չափորոշիչներին: Զեկույցն արձանագրում է, որ Հայաստանի կառավարությունը հաշվետու տարում շարունակել է իրավապահ մարմինների միջոցով ջանքեր գործադրել թրաֆիքինգի դեմ պայքարում: Կառավարությունը հետաքննել է թրաֆիքինգի 13 դեպք, 2007թ-ի 14-ի փոխարեն: Հայաստանի օրինապահ մարմինները թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական հետապնդում են իրականացրել 8 կասկածյալների նկատմամբ, ինչպես 2007թ-ին: Նրանցից 4-ը դատապարտվել են 2-7.5 տարվա ազատազրկման: Կառավարությունը 2008թ-ին իդենտիֆիկացրել է 34 զոհերի, որից 20-ին ոստիկանությունը առանձնացրել է աջակցություն ցուցաբերելու համար: 2008թ-ին արտասահմանյան հիմնադրամները աջակցել են 24 զոհերի: 24 զոհերը աջակցել են ոստիկանությանը թրաֆիքինգի հետաքննություն անցկացնելու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter