Ամուսինները նպաստել են մարմնավաճառությամբ զբաղվելուն
Նախօրեին ոստիկանության աշխատակիցներն Արտաշատի խճուղուց բերման են ենթարկվել 41-ամյա Գագիկ Մ.-ին: Պարզվել է, որ նա այս տարվա հունվարին շահադիտական նպատակով 1990 թ. ծնված Սեդա Բ.-ին և 1988 թ. ծնված Սիրուն Բ.-ին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ:
Երեկ, Գարիկին ձերբակալելուց մի քանի ժամ անց, Արտաշատի խճուղու հարակից տարածքից բերման է ենթարկվել նաև վերջինիս կինը` 53-ամյա Սիրվարդ Ա.-ն:
Պարզվել է, որ այս տարվա հունվարին նա նույնպես նպաստել է Սեդայի և Սիրունի պոռնկությամբ զբաղվելուն:
«Սիրվարդ Ա.-ի մատնանշած վայրից հայտնաբերվել է մոտ 34,4 գ գորշ կանաչ գույնի, յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված կանեփանման զանգված, որն իր հայտարարության համաձայն` պատկանում է ամուսնուն` Գագիկ Մ.-ին: Հայտնաբերվել է նաև էլեկտրացնցում առաջացնող 1 սարք: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Գագիկ Մ.-ն ձերբակալված է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել