Հացահատիկի բերքատվությունը Ղարաբաղում դարձյալ ցածր է
Ղարաբաղում այս տարի կատարվել է 5477.7 հա գարնանացան, որը գերազանցել է 2008 թվականին կատարված գարնանացանը 16.6 տոկոսով:
Կատարված գարնանացանի 25.7 տոկոսը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 22.5 տոկոսը` եգիպտացորենի, 10.6 տոկոսը` հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները: 20.1 տոկոսը կարտոֆիլի, 14.6 տոկոսը` բանջարեղենի եւ 6.5 տոկոսն այլ մշակաբույսերի ցանքատարածություններ են:
Հանրապետությունում հունիսի 1 5 -ի դրությամբ հնձվել է 788.0 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 11340.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 14.4 ց/հա:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Ղարաբաղում հացահատիկայինների միջին բերքատվությունը միշտ էլ ցածր է եղել, միայն անցյալ տարի է բարձր ցուցանիշ գրանցվել` 21.8 ցենտներ: 2007-ին միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է 10.5, 2006-ին` 11.3, 2005-ին` 13.9 ցենտներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել