
Հայաստանի 325 խոշորագույն հարկատուները 2009 թ. առաջին 4 ամիսների ընթացքում 24.2 տոկոսով ավելի քիչ հարկեր են վճարել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Մինչդեռ այդ նույն 325 ընկերությունների իրացման շրջանառությունը նվազել է ընդամենը 1 տոկոսով:
«ՉԻ» - Փաստորեն, ճգնաժամը կապ չունի: Խոշոր հարկատուների գործերն առանձնապես չեն վատացել, պարզապես հիմա նրանք ավելի են «խորացել» ստվերում: Ընդ որում, չի կարելի ասել, թե պատճառն այն է, որ այս տարվա առաջին 4 ամիսները նախընտրական էին, և խոշոր գործարարները «լրացուցիչ ծախսեր» են արել ու դրա համար էլ քիչ հարկեր են վճարել: Անցած տարվա սկիզբը նույնպես նախընտրական էր և նույնիսկ կարգին «ծախսի տակ է գցել» խոշոր հարկատուներին: Այնպես որ, պրոբլեմը բոլորովին այլ է:
Մեծ հաշվով, խնդիրն այն է, որ իշխանությունները բառիս բուն իմաստով հարկային տեռորի են ենթարկում փոքր և միջին բիզնեսը, իբր ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով, բայց իրականում` պարզապես ավելի արդյունավետ թալանելու նկատառումներով: Դե, եթե իշխանություններն օգտվում են ճգնաժամից, ինչու՞ պիտի նույնը չանեն նաև խոշոր հարկատուները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել