«Հրապարակ». Մարգարի դիրքերը թուլացել են
Մինչ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն արտասահմանում հանգստանում է, համակարգում ակտիվորեն քննարկվում է, որ սա այս պաշտոնում իր վերջին հանգիստն է, և վերադառնալուց հետո նա հրաժարականի դիմում է գրելու, թեև ՃՈ պետը հերքում է սա:
Եթե ամիսներ առաջ նրա` այս պաշտոնից ազատվելը պայմանավորում էին նոր պաշտոնի` ՀՀ ոստիկանապետի տեղակալ կամ Երևանի ոստիկանապետ դառնալու հավանականությամբ, ապա հիմա այդ մասին խոսք չկա:
Որոշ ենթադրությունների համաձայն` չի բացառվում, որ Մ. Օհանյանը հայտնվի ոստիկանության շտաբի պետի պաշտոնում, այն էլ գեներալի կոչումով: Սակայն բոլորը պնդում են, որ Օհանյանի դիրքերը թուլացել են, և դա պայմանավորում են նաև Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներով, որ, ավտոճանապարհային խախտումներից բացի, զբաղվելու են նաև պարեկապայակային ծառայությամբ:
Բացի սա, դերակատարություն է ունեցել նաև ՃՈ ոլորոտի կուրացիայի փոփոխությունը, մոտ երկու շաբաթ առաջ ՃՈ կուրացիան ոստիկանապետից անցել է փոխոստիկանապետի ենթակայության տակ: Կարճ ասած` առաջիկայում կադրային լուրջ վերադասավորումներ են սպասվում Ճանապարհային ոստիկանության ոլորտում: Ոշոր լուրերի համաձայն, այս պաշտոնին աչք ունի ՃՈ պահակապարեկային ծառայության պետ Նորից Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել