
Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանը վայելում է ամառային հանգիստը, Կոնգրեսի քարոզչական կցորդները ողբում են հունիսի 19-ին սպասվող համաներման ապագա «զոհերի դաժան ճակատագիրը»:
Մի կողմից` «ռեժիմի» դեմ սուր ճոճելով, մյուս կողմից` մունաթ գալով, որ համաներումն ընդհանուր է, այսինքն` հատուկ «մարտի 1-ին» չի հարմարեցված, սրանք փութաջանորեն հաշվում են, թե «ազատագրական շարժման» ակտիվիստներից քանի՞սը համաներման արդյունքում կմնան ազատազրկման վայրերում, քանի՞սը ազատ կարձակվեն` հայտնվելով ավազակապետության դեմ պայքարի առաջին գծում, և ե՞րբ:
Արդյոք դա տեղի կունենա արձակուրդային խաղադադարի ընթացքո՞ւմ, թե՞ կձգվի մինչև աշնան կեսը:
Ընդ որում` համաներման կարուսելը երկար ու ձիգ պտտելուն զուգահեռ` կոտրատվում ու չեմուչում են անում, թե ոչ մի համաներում էլ մեզ պետք չէ, ամեն ինչ կամ ոչինչ` բոլորին անհապաղ արդարացրեք կամ գնացեք գրողի ծոցը: Ծայրահեղ դեպքում «փաթեթով» համաներեք ու առանց նախապայմանների ազատ արձակեք:
Մի խոսքով, չեմ ուզում` դրեք ջեբս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել