HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ն չի քննարկելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը

AravotԹերթի հարցին, թե ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ե՞րբ է քննարկելու Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած համագործակցության պլատֆորմը` ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք իր առաջարկն առանձին քննարկելու հարց չունենք: Մենք մշակելու ենք մեր պլատֆորմը, որից կերևա մեր պատասխանը»: Արմեն Ռուստամյանը քննադատեց Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած դրույթները և նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի ոճին ես վաղուց եմ ծանոթ: Նա կարող է ասել 10 արտահայտություն, որից 6-8-ը կարող են չափազանց ճիշտ լինել ու բոլորի համար ընդունելի: Բայց շատ կարևոր է մյուս 1-2-ը, որոնք ոչ այնքան ճիշտ են կամ ուղղակի սխալ: Խոսքը տվյալ դեպքում պլատֆորմի 11 և 12 կետերի մասին է, որոնցով առաջարկվում է անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ ու պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: Մեզ համար իշխանափոխությունն ինքնանպատակ չէ: Մենք ասում ենք` այս փուլում «սայլը չդնենք եզներից առաջ»: Հարց է առաջանում` ես էլ եմ ուզում իշխանության գալ, դու էլ, էն մյուսն էլ. ես ինչի՞ պիտի նպաստեմ քո իշխանությանգալուն: (11 և 12 կետերի կապակցությամբ հիշեցրինք, որ կոալիցիայից դուրս գալուց հետո ասուլիսում հենց ինքն էր ընդգծել, թե այս պահին չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը` չբացառելով, որ այդ միջոցին կդիմեն հետագայում: Իսկ Վահան Հովհաննիսյանը մայիսի 31-ից հետո հայտարարել էր. «Այն, ինչ մենք տեսել ենք ընտրություններին, ուղղել հնարավոր չէ. պիտի նոր ընտրություններ անցկացնել: Այս հիշեցումներին ի պատասխան` Ռուստամյանը ընտրական համակարգի բարեփոխման իրենց ծրագրային առաջարկներից շարադրեց, որոնց, ի դեպ, համահունչ են Լևոն Տեր-Պետրոսյանի պլատֆորմում այս կապակցությամբ արված առաջարկները-«Առավոտ»): Եվ թող չթվա, թե խոսքը միայն 11 ու 12 կետերի մասին է: Թվում է, թե մենք ամբողջությամբ կարող ենք համաձայնել պլատֆորմի այն կետերին, որոնք վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ-ին: Բայց մեզ համար շատ քիչ է «թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում» ձևակերպումը: Ի՞նչ է դա նշանակում: Ինձ համար դա շատ պարզ է, բայց իր համար կարող է մեկ այլ բան է նշանակում «անհարկի» բառը: Եվ, ի վերջո, կարող է պարզ չդառնա, թե մենք միասին պայքարելու ենք ինչպիսի՞ զիջումներից խուսափելու դեմ: ՀՅԴ պլատֆորմում, ասենք, գրվելու է, որ զիջումների դաշտն արդեն սահմանել է ժողովուրդը` 1991 և 2006 թթ. հանրաքվեներով: Դրանից ոչ մի զիջում, համաձա՞յն են դրան: Կամ` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դրույթը միայն չպիտի վերաբերի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վիժեցմանը: Այնտեղ այլ հարցեր էլ կան, որոնք մեզ համար չափազանց կարևոր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter