HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտիռլիցի որդին` տեռորիստ

HraparakԵրեկ ԱԱԾ-ն հաստատել է լուրերը` հաղորդելով, որ Ռոբերտ Երիցյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել, նա փախուստի մեջ է: Մեղադրվում է 150 հազար դոլար վճարելու ճանապարհով Գագիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ: Նա գումար է տվել 8 հոգանոց հանցավոր խմբին, որի մեջ են մտնում, ըստ թերթի տեղեկությունների, Բենզին Ռուբոն, նրա եղբայր երգիչ Ավոն և այլք: Գործը բացվել է Ավոյի ձերբակալվելուց հետո, որն էլ բացահայտել է հանցագործության ողջ սխեման և խմբի բոլոր անդամների դեմ ցուցմունքներ տվել: Պայթյունը փոքրամասշտաբ էր, քանի որ պայթուցիկը հայտնաբերած պահակը, ով ալկոհոլի ազդեցության տակ է եղել, քաշել էր լարը և մասնակի պայթեցմամբ փրկել ողջ շենքն ու նրա բնակիչներին: Արդյունքում կտրվել են նրա մատները, վնասվել է ականջը, սակայն տրոտիլի ողջ քանակությունը չի պայթել: Թերթի տեղեկություններով` շենքի երախտապարտ բնակիչները վնասվածքներ ստացած պահակին շնորհակալ են եղել. նրան բնակարան է տրամադրվել նույն էլիտար շենքում: Երեկ երեկոյան այս բացահայտումից առաջացած վիճակը քննելու համար Գագիկ Բեգլարյանն ու Ալբերտ Երիցյանը հրավիրվել էին Սերժ Սարգսյանի մոտ: Սերժ Սարգսյանն իմիտացիա՞ է անում Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանը չի ցանկանում անդրադառնալ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկին` համաներման հրամանագրի նախագծի բովանդակային կետերին, քանի որ իր համար կարևորը սկզբունքներն են. «Հիմա ինքն իմիտացիա է անում, որ համաներում է անում, այսինքն` փորձում է Եվրոպայի խորհրդին ցույց տալ, որ նրանց պահանջները կատարվում են: Բայց համաներման անվան տակ «համաներում» հասկացությունն է ոտքի տակ առնվում»: Վահագն Խաչատրյանը նկատի ուներ այն մտավախությունները, որ 6-ից ավելի տարի պատժաչափերով ազատազրկման դատապարտված մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ հնարավոր է չընկնեն համաներման տակ. «Սա գալիս է նրա քինախնդրությունից, որովհետև այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել որպես պետության ղեկավար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter