«Հայկական ժամանակ». Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թերթի տեղեկություններով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Խաչատրյանի պաշտոնանկության հրամանագիրը երեկ երեկոյան դրվել է Սերժ Սարգսյանի սեղանին:
Մեծ հավանականությամբ այն ստորագրվել է, և չի բացառվում, որ այսօր հրապարակվի» ՊԵԿ-ի պաշտոնանկության մասին լուրը չեն հերքել նաև նրա տեղակալները:
Երեկ ուշ երեկոյան ՊԵԿ նախագահի պաշտոնանկության լուրը չհերքեց նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Իսկ ՊԵԿ-ի մի աշխատակից թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ երեկ իրենց գերատեսչությունում խորհրդավոր մթնոլորտ էր տիրում. ղեկավար կազմը փակվել էր կաբինետներում, իսկ քարտուղարուհիները իրար ինչ-որ կարևոր լուրեր էին փոխանցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել