HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Գալուստ Սահակյան. «Սա սայթաքողների նկատմամբ համաներում է»

«Իշխանությունները կատարել են շատ լուրջ քայլ` ցույց տալով, որ չկա վրեժխնդրության խնդիր, չկա որեւէ այլ հարց, այլ կա մեկ նպատակ` քաղաքական կամք դրսեւորել, որ օր առաջ փակվի մարտի 1-2-ի ողբերգական էջը, այդ ամոթը, որը մեզ ուղեկցում է»,-Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ տեսակետը համաներման վերաբերյալ: Նա նշեց, որ շատ ավելի շուտ պետք էր կատարել այդ քայլը, որպեսզի զերծ մնանք քաղաքական շահարկումներից. «Մենք արտաքին դաշտում էլ պրոբլեմներ առաջացրեցինք: Սակայն լավ է ուշ, քան երբեք»: ՀՅԴ-ն առաջարկեց վերացնել որեւէ վերապահում եւ չխուսափել ասելուց, թե համաներումը առնչվում է ԵԽԽՎ-ի բանաձեւերի հետ. «Հարգելիներս, մենք ինչից ենք վախենում, մենք կամովի ստանձնել ենք պարտավորություններ եւ օր առաջ դրանք կատարելը մեզ միայն պատիվ կարող է բերել»: Արմեն Ռուստամյանը նշեց, որ համաներում կատարելը նշանակում է հասկանալ` այսպես մենք մեր երկրում համագործակցության, երկխոսության մթնոլորտ ենք ստեղծում` գտնվելով մի նավում: Գալուստ Սահակյանն էլ, ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետը, նշեց, որ այս համաներումը տարբերվում է մյուսներից, որովհետեւ հասարակական պահանջի հետեւանք է. «Սա սայթաքողների նկատմամբ համաներում է, այսինքն` որեւէ երեւույթի, որեւէ պահի ազդեցության տակ հանցանք կատարած մարդկանց համաներումն է: Հետաքրքիր է, որ փաստաթուղթը անահատականացնում էին` փորձելով ձեւել հագուստի տեսքով»: Սահակյանը նշեց աշխարհի համար ընդունված բանաձեւը. «Որեւէ քաղբանտարկյալ համաներումով կալանքից դուրս չի գալիս: Այլ բան է, որ հիմքը դնենք, որ հանգամանքներ են փոխվել: Մարդկանց մի խմբի մասին է խոսվում, որ մեր ճանապարհի մարդիկ են, միասին պայքարող մարդիկ են, եւ պահը եկել է տարիներ շարունակ գործող քաղաքական սկզբունքները փոխել են եւ անփութորեն, թե փութորեն դավադիր մի ճամբարում են հայտնվել»: Համաներման քայլի պատասխանը Գալուստ Սահակյանը խորհուրդ չտվեց փնտրել եվրոպաներում կամ որպես մեղանչման քայլ որակել. «Երկրի նախագահը որդեգրել է մի քաղաքականություն, երբ յուրաքանչյուր քայլը հարցնում է ժողովրդից, սա ժողովրդավարության կարեւորագույն էլեմենտն է մտել, ապացույցն է այս փաստաթուղթը»: Նա նաեւ ավելացրեց, որ չնայած շատերը բարեկամներ, ծանոթներ եւ ընկերներ ունեն, որոնք կազատվեն  համաներումից հետո, բայց թող զուսպ լինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter