HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Նախագահի համաներման առաջարկն ընդունվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում 98 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց նախագահի համաներման առաջարկը: Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ինքն է դեմ քվեարկել, քանի որ սխալ է համարում այն, որ համաներումը տարածվում է մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ոչ բոլոր մասնակիցների վրա:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, նախքան քվեարկությունը, կես ժամ ընդմիջում խնդրեց պատգամավորների առաջարկությունները քննարկելու եւ նախագիծը վերջնական տեսքի բերելու համար: Այնուհետեւ ներկայացրեց լրամշակված տեքստը, որի հիմնական փոփոխությունը  Հովիկ Աբրահամյանի ներկայացրած առաջարկն էր`  փոփոխություն կատարել 7-րդ կետում` պատժաչափը կիսելու վերաբերյալ դրույթը տարածելով մարտի 1-2-ի առնչությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, ինչը ընդունվեց: Նախարարը նաև տեղեկացրեց, որ կկարճվեն մարտի 1-2-ի առնչությամբ քրեական գործերը և նոր գործեր չեն հարուցվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter