HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորածինը` տան վերանորոգման դիմաց

Երեկ` ժամը 18.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները երեխա վաճառելու կասկածանքով բերման են ենթարկել 43-ամյա Էմիլիա Մ.-ին, որը խոստովանել է, որ մինչ իր որդու` Աշոտ Պ.-ի ծնվելը (երեխան ծնվել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին) ինքը նախնական պայմանավորվածությամբ նրան վաճառել է Կապան քաղաքի բնակիչ ոմն Վաչեի: Վերջինս երեխայի համար վճարվելիք 1000 ԱՄՆ դոլար գումարի արժեքով վերանորոգման աշխատանքներ է կատարել Էմիլիա Մ.-ի տանը: «Ձեռնարկվում են միջոցառումներ Վաչեի անձը պարզելու, նրա և երեխայի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter