HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կարկուտը վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում

Երեկ` հունիսի 18-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի պատճառով մեծ վնասներ են կրել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդի, Կաքավաձորի 100-130 հեկտար հացահատիկի ցանքատարածություն: 200 հեկտար պտղատու այգի է վնասվել Աշտարակի տարածաշրջանի Օհանավան համայնքում, Կարբիում վնասվել է 100 հեկտար պտղատու այգիներ եւ հացահատիկի արտեր: «Հետքի» հետ զրույցում Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը տեղեկացրեց, որ վնասի չափի մասին տեղեկատվությունը տրամադրել են բնական աղետից տուժած գյուղերի համայնքապետերը եւ դրանք ճշգրտելու կարիք է զգացվում: Վարչության պետի փոխանցմամբ, հունիսի 15-ին էլ, ժամը 16.50-ից մինչեւ 17.30 ընկած ժամանակահատվածում, ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Հարվածն ուժեղ է եղել հատկապես Արտենի, Արագածավան, Շղարշիկ, Լուսակն, Աշնակ եւ հարակից գյուղերում: Նախնական տվյալներով տուժել են այդ համայնքների պտղատու այգիները, բանջարաբոստանային մշակաբույսերի եւ հացահատիկի ցանքատարածությունները: Մարզային հանձնաժողովը ներկայումս աշխատում է կարկտահարված բնակավայրերում եւ ճշգրտում վնասի չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter