HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետերը լիարժեք չեն զբաղվում իրենց բնակիչների հարցերով

Հունիսի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց  Ծաղկահովիտի համայնքապետարանում: Քաղաքացիներին հետաքրքրող հարցերը հիմնականում անձնական բնույթ ունեին: Դրանք վերաբերում էին սոցիալական, առողջական եւ այլ խնդիրների: Սակայն, լսելով գյուղացիներին, մի բան ակնհայտ էր` համայնքապետերը կարող էին տեղում լուծել բնակիչների խնդիրները, ինչը չեն արել: Քաղաքացիների մի խումբ եկել էին Մելիք  գյուղից:  Նրանք բոլորն էլ առողջական, հատկապես վիրահատական խնդիրներ ունեին: Ընդունելությանը ներկա` գլխավոր բժիշկ Արա Հարությունյանի հետ պայմանավորվածութուն ձեռք բերվեց, որպեսզի ուսումնասիրվի  դիմողների խնդիրները: Եթե հնարավոր է, տեղում կազմակերպել վիրահատություններն ու բուժօգնությունը: Իսկ եթե այդ հնարավորությունը չկա, նրանց կտրվի այլ հիվանդանոցներում պետպատվերով բուժվելու ուղեգրեր: 90-ամյա կենսաթոշակառու  Ազնիվ Ավետիսյանն ընդունելության էր եկել իր առաջին դասարանցի թոռանը որդեգրելու հարցով:  Նրան բացատրեցին, որ իր ունեցած տվյալներից ելնելով, օրենքը նրան այդ հնարավորությունը չի տալիս: Հարցը նա կարող է կարգավորել համայնքապետարաններին կից գործող խնամակալության եւ հոգաբարձության խորհրդի միջոցով: Ա. Ավետիսյանին նաեւ  դրամական օգնություն հատկացվեց: Ծաղկահովիտի բնակիչ Ռիմա Խանդոյանին մտահոգում էր իր բնակարանի հարցը:  Նրա 4 որդիները մասնակցել են Արցախյան պատերազմին, նրանցից մեկը զոհվել է:  Նրա ընտանիքը  բնակվում է ժամանակավոր կացարանում: Այստեղ է  ապրում նաեւ որդու նորաստեղծ ընտանիքը: Նրան հուզող հարցի վերաբերյալ գյուղապետ Ն. Հակոբյանը պարզաբանեց, որ այս ընտանիքի կիսակառուց բնակարանը, որն ավերվել է երկրաշարժի ժամանակ, վերանորոգվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մարզպետը քաղաքացուն պատասխանեց, որ  իր հերթին  հարցը կքննարկի «Հայաստան» համահայկական  հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ` փորձելով զոհվածի ընտանիքին օգտակար լինել այս ճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter