HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ պատգամավորներ Մալխասյանն ու Հակոբյանն ազատ արձակվեցին

22_06-Malxasyan-Hakobyan Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի դատավարությունները: Դատավորներ Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ավետիսյանը պատգամավորներին մեղավոր ճանաչեցին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում») եւ դատապարտեցին 5-ական տարվա ազատազրկման: 22_06-Hakobyan-Malxasyan Սակայն երկու դեպքում էլ դատարանը, կիրառելով հունիսի 19-ին Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը, պատգամավորներին ազատեցին պատժից, վերացրին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, եւ ազատ արձակեցին հենց դատարանի դահլիճից: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար մեղադրող Հովսեփ Սարգսյանը պահանջել էր 6 տարի ազատազրկում, իսկ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մեղադրող Հարություն Հարությունյանը պահանջել էր 6 տարվա ազատազրկում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter