HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ին պաշտոնական դիմում դեռևս չի ներկայացվել

HraparakՄարքսիստ Դավիթ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ գնացել է ԿԸՀ` իր մանդատն ստանալու: Բայց, չնայած այն ստանալու ցանկությանը, ՀԱԿ համամասնական ցուցակի 22-րդ համար Դավիթ Հակոբյանը քաղաքապետարան կարող է մտնել միայն այն դեպքում, եթե ԿԸՀ-ում լինեն մնացած 21 անդամների` մանդատներից հրաժարվելու դիմումները, քանի որ ՀԱԿ-ը հրաժարվել է դրանցից քաղաքական հայտարարությամբ: Սակայն առայժմ ԿԸՀ-ին պաշտոնական որևէ դիմում չի ներկայացվել, և ենթադրվում է, որ չի էլ ներկայացվի: Սրան իհարկե, կհետևեն պատասխան գործողություներ, նախ` իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները կհայտարարեն, թե` տեսեք, ՀԱԿ-ը չի հրաժարվում մանդատներից: Ապա ԿԸՀ-ն կհամարի, որ մանդատները վերցվել են, պարզապես ավագանու ՀԱԿ անդամները բոյկոտում են ավագանու նիստերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter