HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը` «մոնիտորինգի տակ»

Hayoc-ashxarhՏեր-Պետրոսյանի Արևմուտքի դեմ դրսևորած վերջին շրջանի հռետորաբանությունը միանգամայն ուշագրավ նրբերանգներ է պարունակում: Հատկապես, եթե արմատականների լիդերի մոտեցումներն ու բնորոշումները դիտում ենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանի ու գալիք երկուշաբթի նախատեսված Հայաստանի հարցով մոնիտորինգի հանձնաժողովի նիստի համատեքստում: «Նրբերանգներ» ասվածի և Տեր-Պետրոսյանի «հակաարևմտամետ» նորահայտ կեցվածքի ամբողջ հմայքն այն է, որ թե’ արմատականների առաջնորդը, թե’ նրա մերձավոր զինակիցները, հատկապես վերջին 1-1.5 տարվա ժամանակահատվածում, իրենց քայլերն ու գործողությունները մեծապես հաշվարկվում ու պայմանավորվում էին, և մի’ կասկածեք, շարունակելու են պայմանավորվել նույն Արևմուտքից Հայաստանի ու երկրի իշխանությունների հասցեին հնչող արտահայտություններով ու գնահատականերով: Այնքան բազմաթիվ են նման գործելակերպի մասին վկայող փաստերը, որ նույնիսկ դրանք հիշատակելու կարիքը չի զգացվում: Ճգնաժամը գնալով խորանում է Հինգ ամսում գրանցվել է 15.7 տոկոս անկում Չնայած կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, այնուհանդերձ տնտեսական ճգնաժամը Հայաստանում գնալով խորանում է: Եթե հունվարին 1 տոկոսից էլ պակաս էր, ապա հունվար-փետրվար ամիսներին կազմեց 3.7 տոկոս: Անկումը խորացավ նաև մարտին և արդեն առաջին եռամսյակում տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեց 6.1 տոկոսով: Ապրիլին շարունակվեցին նախորդ ամիսների միտումները: Չորս ամսվա արդյունքներով տնտեսական անկումը կազմեց 9.7 տոկոս: Երեկ ստացված վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալները վկայում են, որ մայիսին վիճակն էլ ավելի անմխիթար է դարձել: Տարեսկզբի առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական անկումը կազմել է 15.7 տոկոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter