HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պե՞տք է արդյոք համաներել Սամվել Նիկոյանին

AravotԵրեկ խորհրդարանը հավանություն տվեց ՀՀ նախագահի համաներում հայտարարելու առաջարկությանը, որից հայաստանյան ընդդիմությունը հեչ էլ ոգևորված չէ: «Իշխանությունները կազմակերպեցին «Մարտի 1-ը», մարդկանց գնդակահարեցին, անմեղ մարդկանց լցրեցին բանտերը, հիմա էլ համաներում են հայտարարում: Եթե խոսում ենք համերաշխության մասին, ապա Սերժ Սարգսյանը դա անելու համար նախ` պետք է ողջ հայ ժողովրդից ներողություն խնդրեր, խոստանար, որ կբացահայտի մարտիմեկյան սպանդի բոլոր հեղինակներին: Ա’յ դա կլիներ համերաշխություն: Թե չէ` անմեղ մարդկանց համար համաներում հայտարարելու համերաշխությունը ո՞րն է: Ասենք, տանենք Սամվել Նիկոյանին մի երկու տարի նստացնենք, հետո համաներում անենք ու ասենք, որ համերաշխությո՞ւն է, հա՞»,- նկատեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը: Լավ է, որ ՀՔԾ-ին չի հավատում Երեկ խորհրդարանում համաներման առաջարկի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անկեղծանալով ասել է, թե «Իմ համար մինչև վերջ պարզ չէ, թե ում մեղքն է ավելի մեծ` նրա՞նց, ովքեր այսօր անազատության մեջ են, թե՞ նրանց, ովքեր մինչ օրս ազատության մեջ են, սակայն ժողովրդին հրահրեցին նման շիկացած մթնոլորտի...»: Ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցին` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն արձաագանքել է. «Ես ուրախ եմ, որ Հովիկ Աբրահամյանը խոսում է իր չիմանալու մասին: Շատ ավելի վատ կլիներ, եթե նա հավատ ընծայեր նախաքննության մարմնի հյուսած մեղադրանքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter