
Շուրջ տասն օր է, ինչ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ է Փաստահավաք խմբի կազմած երկրորդ փաստաթուղթը, որտեղ բերված են հատուկ միջոցների կիրառման ուսումնասիրության արդյունքները: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն այդ փաստաթուղթն անտեսելու և քննարկման առարկա չդարձնելու ուղիներ է մտմտում, որպեսզի հնարավոր լինի դրանում բերված փաստերը թաքցնել:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «ՀԺ»-ի թղթակցին ասել է, որ Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի ճակատագիրն առայժմ անորոշ է, որովհետև աշխատանքային խորհրդակցության ժամանակ ինքն առաջարկել է այն ամբողջությամբ ներառել ժամանակավոր հանձնաժողովի ապագա եզրակացության մեջ: Սակայն այդ առաջարկը ոչ միայն աջակցություն չի ստացել, այլ նաև հանձնաժողովականներից ոմանք նույնիսկ հայտարարել են, որ այդ փաստաթուղթն ընդհանրապես չպետք է քննարկվի, քանի որ այն ստրագրված է Փաստահավաք խմբի միայն երկու անդամների կողմից:
«ՀԺ»-ի տրամադրության տակ է հայտնվել վերը նշված փաստաթուղթը, որի բովանդակության հետ ծանոթանալուց հետո հասկանալի է դանռում, թե ժամանակավոր հանձնաժողովի որոշ անդամներ ինչու էին ցանկանում անտեսել այն:
Բանն այն է, որ դրանում բերված փաստերի հիման վրա ոստիկանության զորքերի մի շարք սպաներ, ամեն դեպքում, պետք է պատասխանատվության կանչվեն: Փաստաթղթում ցույց է տրված նաև այն, որ ոստիկանության զորքերի սպաների գիտակցված անօրինական հրամաններ են կատարել, ինչի արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել