
Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին»,- հաղորդում է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել