Աշխարհի առաջնություն. ո՞ւմ հետ են պայքարելու հայ ձյուդոիստները
Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ձյուդոյի աշարհի առաջնության վիճակահանությունը: Հովհաննես Դավթյանը առաջին հանդիպումը կանցկացնի Ղազախստանը ներկայացնող Յելդոս Սմետովի հետ, Արմեն Նազարյանը` Ռումինիան ներկայացնող Դան ֆասիեի հետ, Գայանե Հարությունյանը` Հունգարիան ներկայացնող Եվա Ցզեռնովիսկու հետ, Ժաննա Ստանկևիչը` Հունաստանը ներկայացնող Լուլիետա Բուկուվալաի հետ:
ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացնում է, որ մրցումները սկսվում են Երևանի ժամանակով 12:00- ին: Առաջնությունը ուղիղ եթերով կցուցադրվի judo.am կայքի վիդեոների բլոկում` judo TV:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել