HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի տնտեսական զարգացումը Հայաստանի կառավարությունը պետք է դիտարկի որպես առաջնահերթություն

Spayi-tunՍտեփանակերտում մեկնարկեց BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը, որը նախաձեռնել են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ «Մաստեր» միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնը: «Պետություն եւ բիզնես` երկխոսությունից դեպի համագործակցություն» թեմայով համաժողովի բացման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի եւ Արցախի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անդամներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Իր բացման խոսքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարեւորելով Արցախի տնտեսության զարգացումը, նշել է. «Մենք ուղիներ ենք որոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության բնականոն զարգացման եւ արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ Հայաստանի հետ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի խորացման եւ ընդլայնման ուղղությամբ։ Սա է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք մեր բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցությունը, սա է նաեւ Արցախը վերաբնակեցնելու բանալին»: Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ Ղարաբաղի տնտեսական զարգացումն առաջանցիկ տեմպերով ընթանա` ի համեմատություն Հայաստանի, ինչը քաղաքական եւ ազգային մեծ նշանակություն ունի: «Մենք պիտի հասնենք նրան, որ Ղարաբաղում կենսամակարդակը լինի ավելի բարձր, քան ՀՀ-ում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղում լուծվում է ոչ միայն այստեղի բնակիչների կենսամակարդակի խնդիրը, այլ հայ ժողովրդի, եւ մեր ազգային խնդիրների լուծման տեսակետից մենք պարտավոր ենք ռազմական մեր հաջողություններն ամրագրել նաեւ տնտեսական ոլորտում: Լեռնային Ղարաբաղի տնտեսական հաջողությունները հենց պայմանավորելու են ՀՀ տնտեսական հաջողությունները եւ այն հայկական աշխարհի, որի մասին վերջերս շատ ենք խոսում: Ղարաբաղի տնտեսական զարգացումը Հայաստանի կառավարությունը պետք է դիտարկի որպես առաջնահերթություն»,-ավելացրել է ՀՀ վարչապետը: Այժմ համաժողովի մասնակիցները տարբեր խմբերում քննարկում են  «Ժամանակակից բիզնես` խնդիրներ եւ հեռանկարներ», «Տրանսպորտային համակարգի զարգացումը որպես արդյունավետ բիզնեսի նախապայման» թեմաները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter