HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է

07_05-nazareth-berberianԱմերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դիակի ինքնությունը հաստատվել է նաեւ Միացյալ Նահանգներում նշանակված ԴՆԹ հավելյալ փորձաքննությամբ: Այս մասին «Հետքին» հայտնեց ԱՄՆ-ից ժամանած Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանը: Հիշեցնենք, որ 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի Նազարեթ-Հագոփ Բերբերյանն ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, դուրս էր եկել իր բնակարանից (ք. Երեւան, Ամիրյան 5 շենք, բնակարան 3) եւ այլեւս չէր վերադարձել: 

Մայիսի 5-ին գործարարի անհետացման փաստով հարուցվել էր քրեական գործ` «Սպանություն» հոդվածի հատկանիշներով, իսկ 10 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները հայտնաբերեցին նրա դին: Թեեւ Հայաստանում նշանակված փորձաքննությունները հաստատել էին, որ հայտնաբերված դին Ն. Բերբերյանինն է, նրա ծանոթներից երկուսը կասկածի տակ էին դրել այդ հանգամանքը եւ դիմել ԱՄՆ-ի օգնությանը` ԴՆԹ հավելյալ փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter