HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվել է «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը

20_06-M-PetrosyanԱյսօր առավոտյան` ժամը 9:20-ի սահմաններում, Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան մուտքի մոտ հրազենային վնասվածքներ է ստացել հանցավոր աշխարհում «Մարսո» մականունով հայտնի, 1960 թ. ծնված «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը: Նա տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ` դեպքից 10 րոպե անց ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ,1952 թ. ծնված Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ անձնական հարցեր պարզելու համար գնացել է Գոռավան և սպանելու նպատակով կրակել Մարզպետունի Պետրոսյանի վրա: Մեղայականով ոստիկանություն ներկայացած Շաբոյանը հանձնել է իր անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական հրացանը եւ նույն տրամաչափի 3 փամփուշտ: «Պ. Շաբոյանը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը: Այս պահին դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները շրջապատել են սպանվածի տունը եւ իրականացնում են տեղազննում: «Գյուղացիները սպանության դրդապատճառների մասին հայտնում են հակասական տեղեկություններ, այդ իսկ պատճառով որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Առայժմ ինձ հաջողվել է պարզել սպանության գործիքի` որսորդական հրացանի գործարանային համարը` 4915»,- ասում է Գ. Շամշյանը: «Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ` մի քանի դատվածություն ունեցող Մ. Պետրոսյանը, որպես «օրենքով գող», թագադրվել է 1983 թ. Երեւանում: 1990-ականների վերջին նա բնակություն է հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել է խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Երկու տարի առաջ` 2007 թ. նոյեմբերի 16-ին, անօրինական թմրանյութ պահելու համար վերջինս Մոսկվայում ենթարկվել է քրեական պատասխանատվության: Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել էր 10 գ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Դատարանի վճռով` «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը ենթարկվել էր 35 հազար ՌԴ ռուբլի տուգանքի և արտաքսվել էր Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter