Աստվածատուրն ընկել է ձորը
Երեկ`ժամը 22.41-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում, քաղաքացի է գլորվել ձորը և անհրաժեշտ է փրկարարների ուգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը:
Տեղում պարզվել է, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 66 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ, 1992թվականին ծնված Աստվածատուր Ռոստումյանը դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ձորը և, ստացված վնասվածքների պատճառով, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:
Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ձորից և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել